Մատչելիության հղումներ

«Հղիությունը ամենագեղեցիկ բանն է»


«Հղիությունը ամենագեղեցիկ բանն է. քեզ լավ ես զգում, ուշադրության կենտրոնում ես գտնվում, բոլորն աջակցում են քեզ, օգնում», - «Մաքսլիբերտի»-ի հետ զրույցում ասում է 18-ամյա մայր Էմման: - «Հղիությունը կարծես միայնակ չեն տանում. կողակիցդ էլ է քեզ օգնում»:

Էմմայի առաջնեկը աղջիկ է, ինչը բոլորովին չի տխրեցնել նրան, թեեւ հայերը հիմնականում գերադասում են, որ առաջինը տղա ծնվի:

«Հենց ծնվեց երեխան, մտածեցի՝ ավելի լավ, չէի էլ ուզում, որ տղա լիներ, ուղղակի սկզբից մեջս էդպես էր մտել, չգիտես ինչու, դե հայկական ադաթ է, պիտի առաջինը տղա լինի», - ասաց նա:

Էմման երբեք չի մոռանա իր առաջին հանդիպումը երեխայի հետ. - «Բերեցին երեխայիս, նայում եմ ուշադիր աչքերին, քթին, ամեն ինչին, մեկ էլ աչքերը բացեց, նայեց մի հատ լավ սեւ աչքերով, ոնց որ խաղողի գիլաներ... Առաջին օրը սկսեց ծիծաղել»:

«Բոլոր-բոլոր մայրերին ամենալավ բաները կցանկանամ: Կցանկանամ, որ բոլորն էլ դառնան մայր: Երեխան, շատ լավ բան է, իրենից թանկ բան չկա, որ երեխան ծնվում է, ամեն ինչ մոռանում ես, իրենից լավ ու թանկ բան չկա»,- զրույցի վերջում ասաց 18-ամյա մայրը:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG