Մատչելիության հղումներ

Միխեիլ Սահակաշվիլի. «ԱՄՆ-ի նախագահի այցը Թբիլիսի Վրաստանին ցուցաբերվող աջակցության աննախադեպ դրսեւորում է»


Պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը տիկնոջ հետ երեքշաբթի առավոտյան այցելել է Վրաստանի խորհրդարան, ուր կայացել է նրա հանդիպումը Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու հետ:

«Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշի այցը Վրաստանին ցույցաբերվող աջակցության աննախադեպ դրսեւորում է», - երեկ երեկոյան հայտարարել էր Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, արարողակարգային հանդիպումից հետո կայացել է նախագահներ Բուշի եւ Սահակաշվիլու դռնփակ հանդիպումը՝ կառավարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Նախագահ Բուշը կհանդիպի նաեւ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի եւ պատգամավորների հետ, ինչից հետո ճառով հանդես կգա Թբիլիսիի Ազատության հրապարակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG