Մատչելիության հղումներ

Վրաստանն ամբողջությամբ փակել է օդային տարածքը


Վրաստանի իշխանությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշի օդանավն ընդունելու համար ձեռնարկել են աննախադեպ անվտանգության միջոցառումներ՝ կարգադրելով ամբողջությամբ փակել օդային տարածքը:

«ՌԻԱ-Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, փակ է նաեւ միջազգային օդանավակայանից Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի տանող մայրուղին: Փակ են բոլոր մեծ ու փոքր փողոցները, որոնք հարում են այդ մայրուղուն, որով պետք է անցնի Բուշի ավտոշարասյունը:

Բուշի օդանավի ժամանումը Թբիլիսի սպասվում է այսօր ավելի ուշ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG