Մատչելիության հղումներ

Մոսկվայում Ռոբերտ Քոչարյանը հանդիպումներ է ունեցել Մոլդովայի եւ Հունաստանի նախագահների հետ


Նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում մայիսի 8-ին հանդիպումներ է ունեցել Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինի հետ եւ Հունաստանի նախագահ Կարլոս Պապուլոսի հետ:

Ինչպես տեղեկացնում է նախագահի մամլո գրասենյակը, Վորոնինի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Նախագահներն անդրադարձել են նաեւ ԱՊՀ բարեփոխումների գործընթացին եւ դրա հեռանկարներին:

Ռոբերտ Քոչարյանի եւ Հունաստանի նախագահ Կարլոս Պապուլոսի հանդիպման ընթացքում «կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջեւ հաստատված բարեկամական ջերմ հարաբերությունների առիթով եւ հավաստել դրանք առավել խորացնելու պատրաստակամությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG