Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի երեք ռազմագերիները ազատ են արձակվել


Շաբաթ օրը Լեռնային Ղարաբաղը Արդբեջանին է փոխանցել փետրվարին գերի ընկած երեք ադրբեջանցի զինծառայողներին: Փոխանցումը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման Աղդամի գոտում:

«Ռեգնում» գործակալության փախանցմամբ, ռազմագերիների հանձնումը իրականացվել է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների որոշմամբ եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի աջակցությամբ:

Ադրբեջանցի զինծառայողներ Խայալ Աբդուլաեւը, Հիքմեթ Թագիեւը եւ Ռուսլան Բակիրովը գերի էին ընկել փետրվարի 15-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG