Մատչելիության հղումներ

Երեւանում բացվել է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»- ֆոտոցուցահանդեսը


Շաբաթ օրը Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում բացվել է Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 60-ամյակին նվիրված ռուսաստանյան «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալության մեծ ցուցահանդեսը:

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, ցուցահանդեսը իրականացվում է Հայաստանում Ռուսաստանի տարվա շրջանակներում, որի սկիզբը ազդարարվեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մարտի 25-ի Երեւան կատարած այցի ընթացում:

Գործակալության պահոցից ավելի քան 100 լուսանկարները ներկայԱցնում են Հայրենական մեծ պատերազմի տարեգրությունը, իսկ հայտնի «Կոմբատ» լուսանկարը դարձել է խորհրդային զինվորի հերոսության խորհրդանիշը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG