Մատչելիության հղումներ

Թուրքիայի խորհրդարանի նախագահը հետաձգում է պլանավորված այցը Ռուսաստան


Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բյուլենթ Առինչը հետաձգել է գալիք հունիսին պլանավորված իր այցելությունը Ռուսաստան՝ ի նշան բողոքի, որ ապրիլին Ռուսաստանի Պետական Դուման ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող հայտարարություն:

Փոխանցելով Թուրքիայի խորհրդարանի նախագահի գրասենյակի այդ հաղորդագրությունը, «Ասոշիեյթեդ Փրես» գործակալությունը հավելում է, որ մի շարք երկրներ՝ այդ թվում Արգենտինան, Lեհաստանը, Կանադան, Ֆրանսիան, Ռուսաստանը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, իսկ հայկական սփյուռքը ճնշում է գործադրում Միացյալ Նահանգների կոնգրեսի վրա, որպեսզի վերջինս նույնպես ընդունի Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG