Մատչելիության հղումներ

Ջորջ Բուշը Մոսկվայում բարձրացնելու է Վրաստանից ռազմակայանների դուրս բերման հարցը


Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը, «Կավկազպրես»-ի տեղեկացմամբ, ուրբաթ օրը Եվրոպա մեկնելուց առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, թե մտադիր է Մոսկվայում բարձրացնել Վրաստանի տարածքից ռուսաստանյան ռազմակայանների դուրսբերման հարցը՝ միեւնույն ժամանակ ավելացնելով, թե մտադիր չէ միջամտել խնդրին:

«Նախօրեին ես հեռախոսազրույց եմ ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու հետ, որն ինձ խնդրել է այդ հարցը բարձրացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ: Ես դա կանեմ», - հայտարարել է Ջորջ Բուշը:

Մայիսի 6-10-ը Միացյալ Նահանգների նախագահը տիկնոջ հետ կայցելի Լատվիա, Նիդեռլանդներ, Ռուսաստան եւ Վրաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG