Մատչելիության հղումներ

Հայտարարվել է Կարս - Ախալքալակ - Թբիլիսի երկաթուղու կառուցման նախագծի միջազգային մրցույթ


Կարս - Ախալքալակ - Թբիլիսի երկաթուղու շինարարության նախագիծը մշակելու համար հայտարարվել է միջազգային մրցույթ: Երկաթուղու շինարարության նախագծի հաստատումից հետո կստեղծվի թուրք - վրաց - ադրբեջանական համատեղ ձեռնարկություն, որն էլ կտնօրինի երկաթուղու շինարարությունը եւ հետագա շահագործումը:

«Ա-Ինֆո» գործակալության փոխանցմամբ, որպես Հարավային Կովկասը Թուրքիային կապող Կարս - Գյումրի երկաթուղու այլընտրանք, Թուրքիան, ինչպես նաեւ Վրաստանը եւ Ադրբեջանը նախատեսում են կառուցել Կարս -Ախալքալակ երկաթուղագիծը եւ վերանորոգել Ախալքալակ - Մարաբդա (Թբիլիսիից ոչ հեռու) գոյություն ունեցող, բայց գրեթե չգործող երկաթգիծը:

Կարս - Ախալքալակ կառուցվելիք երկաթգծի ամբողջ երկարությունը կազմում է մոտ 258 կիլոմետր, որից 160-ը Ախալքալակ - Մարաբդա երկաթգծի երկարությունն է: Կառուցվելիք 98 կիլոմետրից 68-ը Թուրքիայի տարածքով է անցնելու, իսկ 30-ը՝ Վրաստանի Ջավախքի երկրամասով: Երկաթուղու կառուցման համար, ըստ նախնական հաշվարկների, պահանջվում է մոտ 400 միլիոն դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG