Մատչելիության հղումներ

Հայաստանը թանկացրել է Ջավախքից ուղեւորատար միկրոավտոբուսների մաքսային մուծումները


Հինգշաբթի օրը Վրաստանի եւ Հայաստանի սահմանային Բավրա հայկական մաքսային կետում մոտ հինգ ժամ կանգնեցվել են Ջավախքից Հայաստան մեկնող վրացական պետհամարանիշներով ուղեւորատար միկրոավտոբուսները:

«Ա-Ինֆո» գործակալության փոխանցամբ, մաքսային կետում Հայաստան մուտքի արգելումը պատճառաբանել են նրանով, որ դրա իրավունքի համար պետք է ունենալ կամ հատուկ միջպետական պայմանագիր, կամ յուրաքանչյուր մուտքի համար վճարել 37 հազար դրամ (խոսքը 7 եւ ավելի նստատեղ ունեցող մեքենաների մասին է):

Մայիսի 1-ից, ինչպես տեղեկացրեցրել են Բավրայի մաքսատանը, Հայաստան մուտք գործող մեքենաները 21 հազար դրամի փոխարեն մուծելու են 37 հազար դրամ:

Մաքսատան աշխատակիցների այս պահանջը վրդովմունք է առաջացրել վարորդների եւ ջավախքցի ուղեւորների մոտ: Համապատասխան պայմանագրի ձեռքբերումը կամ 37 հազար դրամ մաքսի մուծումը ուղղակիորեն անդարդառնում է ջավախքցիների սոցիալական վիճակի վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG