Մատչելիության հղումներ

Թուրքիան քննադատել է Հայոց ցեղասպանության ճանաչումը Արգենտինայի Սենատի կողմից


Թուրքիան հինգշաբթի օրը քննադատել է Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի նկատմամբ իրականացված զանգվածային սպանդը «ցեղասպանություն» ճանաչելու՝ Արգենտինայի Սենատի որոշումը:

«Ասոշիեյթեդ Փրես» գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի արտգորնախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, թե «արգենտինացիները անպատասխանատու են գործել եւ կայացրել են միակողմանի եւ սխալ որոշում»:

«Ակնհայտ է, որ Արգենտինայի Սենատի կողմից նման փաստաթղթի ընդունումը, որում պատմական տեղեկությունների պակաս կա եւ որը լի է սխալներով, պատասխանատու քայլ չէ», - նշվում է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ:

Արգենտինայի Սենատը ապրիլի 20-ին ընդունել էր Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ՝ «ցեղասպանություն» որակելով Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի նկատմամբ իրականացված զանգվածային սպանդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG