Մատչելիության հղումներ

Յուրի Մերզլյակով. «Նախագահների հանդիպումից հետո բանակցությունները կշարունակվեն հին ձեւաչափով»


«Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումից հետո բանակցությունները կարող են շարունակվել հին ձեւաչափով՝ երկու արտգործնախարարների հետ միաժամանակ», - ադրբեջանական ANS գործակալության հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը:

Մերզլյակովը չի բացառել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կայանա մայիսի 16-17-ը Վարշավայում կայանալիք Եվրախորհրդի պետությունների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում:

Ռուսաստանցի դիվանագետը «արդյունավետ եւ օգտակար» է անվանել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ ապրիլի 2-ին Ֆրանկֆուրտում կայացած բանակցությունները:

«Մենք լավ աշխատեցինք», - նշել է Յուրի Մերզլյակովը՝ ավելացնելով, որ համանախագահները ներկայումս նախապատրաստում են Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ հանդիպումը:

Ըստ նրա, հանդիպումը կարող է կայանալ Մոսկվայում, Վարշավայում կամ եվրոպական քաղաքներից մեկում՝ Եվրախորհրդի գագաթնաժողովից 1-2 օր առաջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG