Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի խնդիրը կքննարկվի Ադրբեջանի խորհրդարանում


Ադրբեջանի Միլի Մեջլիսը Շուշիի «գրավման» 13-րդ տարելիցի նախօրեին՝ մայիսի 6-ի նիստում կքննարկի ղարաբաղյան հակամարտությունը:

Ադրբեջանական «525-րդ թերթ»-ի փոխանցմամբ, Մեջլիսի խոսնակ Մուրթուզ Ալեսքերովը երեքշաբթի օրը ասել է, թե հարցի քննարկման հետ կապված ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը մինչեւ շաբաթավերջ պետք է ներկայացնի նիստում ընդունվելիք հայտարարությունը: Ըստ նրա, հայտարարությունը թարգմանվելու է 4 լեզուներով եւ ուղարկվելու է այն միջազգային կառույցներին, որոնց անդամակցում է Ադրբեջանը:

Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը ասել է նաեւ, թե առայժմ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ առանձին լսումներ կազմակերպելու կարիք չկա:

«Այսօր պետք չէ սկսել ծավալուն քննարկումներ այդ խնդրի շուրջ: Եթե պատգամավորները ասելիք ունեն՝ կարող են արտահայտվել Շուշիին նվիրված քննարկումների ընթացքում», - ասել է Մուրթուզ Ալեսքերովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG