Մատչելիության հղումներ

Ստորագրվել է Քազվին - Ռեշտ - Աստարա երկաթուղու կառուցման համաձայնագիրը


Ադրբեջանը, Ռուսաստանը եւ Իրանը երեքշաբթի օրը ստորագրել են «Հյուսիս-Հարավ» ծրագրի շրջանակներում Քազվին - Ռեշտ - Աստարա երկաթուղու կառուցման մասին համաձայնագիրը:

Ադրբեջանական «Թրենդ» գործակալության փոխանցմամբ, կառուցվելիք երկաթուղու ընդհանուր երկարությունը 375 կիլոմետր է, եւ այն մեծապես կնպաստի նաեւ տարածաշրջանում ապրանքաշրջանառության ծավալների մեծացմանը:

Նախագծի շրջանակներում Թեհրանում կստեղծվի տրանսպորտային կոնսորցիում, որում կողմերից յուրաքանչյուրը կմասնակցեն 200 միլիոն դոլարով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG