Մատչելիության հղումներ

Լորա Քենեդի. «Սպիտակ տունը խիստ շահագրգռված է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ միջպետական կապերի վերականգնման եւ հաշտեցման հարցում»


«Միացյալ Նահանգների շատ խոստումնալից է համարում Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարների միջեւ սկսված մտքերի փոխանակումը միջեւ վերջին զարգացումները եւ աջակցում բարեկամական հարաբերությունների վերականգնմանը», - թուրք պաշտոնյաների հետ Անկարայում երեքշաբթի օրը տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է Եվրոպական եւ Եվրասիական հարաբերությունների գծով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Լորա Քենեդին:

«Ասոշիեյթեդ Փրես» գործակալության փոխանցմամբ, տիկին Քենեդին հայտարարել է, թե «Սպիտակ տունը գոհունակությամբ է ընկալել ցեղասպանությանը վերաբերող հարցերի շուրջ Թուրքիայի վարչապետի եւ Հայաստանի նախագահի միջեւ վերջին ժամանակաշրջանի նամակագրության բուն փաստը եւ կոչ է արել կողմերին միավորել այդ նամակներում ներկայացված առաջարկները»:

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնապես մերժել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի առաջարկը՝ ստեղծել «երկու երկրների պատմաբաններից եւ այլ փորձագետներից կազմված խումբ, որը կուսումնասիրի ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլեւ երրորդ երկների արխիվները, եւ իր եզրահանգումները կներկայացնի միջազգային հանրությանը»՝ փոխարենը առաջարկելով առանց նախապայմանների նորմալ հարաբերություններ հաստատել երկու երկրների միջեւ:

«Ինչու չանել երկուսն էլ միաժամանակ», - ասել է ԱՄՆ Պետքարտուղարի օգնականի տեղակալը՝ ավելացնելով. - «Մենք հույս ունենք, որ այս գործընթացը շարունակություն կունենա: Սպիտակ տունը խիստ շահագրգռված է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ միջպետական կապերի վերականգնման եւ հաշտեցման հարցում»:

«Ասոշիեյթեդ Փրես» գործակալությունը նշում է, թե ի պատասխան բոլոր այս առաջարկների Թուրքիայի վարչապետը հայտարարել է, թե քաղաքական հարաբերությունները կարող են հաստատվել միայն այն դեպքում, եթե կողմերի միջեւ նախ ձեռք բերվի համատեղ հանձնաժողով ձեւավորելու մասին համաձայնություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG