Էջմիածնում երեքշաբթի օրը վերաբացվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության ու «Փրկեք երեխաներին» կազմակերպության միջոցներով վերանորոգված մանկապարտեզը:
Մանկապարտեզի վերանորոգման աշխատանքներն իրականացվել են Միացյալ Նահանգների դեսպանության ֆինանսավորմամբ իրականացվող «Համայնքային ինքնաջակցման հիմնադրամ» ծրագրի շրջանակներում:
Ինչպես տեղեկացրել է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, նախագիծն իրականացվել է Էջմիածնի քաղաքային իշխանությունների ու տեղի համայնքի հետ համատեղ: Նախագծի իրականացմանը համայնքի ու քաղաքային իշխանությունների ներդրումը կազմել է 3,6 մլն դրամ, ինչը կազմում է նախագծի ընդհանուր արժեքի մոտ 29 տոկոսը:
Նախագծի ընդհանուր արժեքը շուրջ 25 հազար դոլար է, որից 17 հազար 760 դոլարը տրամադրվել է ԱՄՆ դեսպանության «Համայնքային ինքնաջակցման հիմնադրամի» կողմից:
Էջմիածնի թիվ 6 մանկապարտեզը կառուցվել էր 1962 թվականին եւ նախատեսված է ծնողազուրկ ու կարիքավոր երեխաների համար: Մանկապարտեզն ունի 6 խումբ, որոնցում ներգրավված են 180 երեխաներ էջմիածնից, ինչպես նաեւ մոտակա գյուղերից: