Մատչելիության հղումներ

«Մինչեւ տարեվերջ Վրաստանը կունենա վերջին 8 դարերի ընթացքում ամենապատրաստված բանակը»


«Այս տարվա վերջին Վրաստանը կունենա վերջին 8 դարերի ընթացքում ամենապատրաստված բանակը», - շաբաթ օրը հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Օքրուաշվիլին: - «Ներկայիս իշխանությունները լուրջ ուշադրություն են դարձնում բանակի կառուցման գործընթացին, լրջորեն ավելացել է բանակի ֆինանսավորումը, զինծառայողները պատրաստվում են ժամանակակից ամենաբարձր չափանիշերով»:

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, Օքրուաշվիլին չափազանց կարեւոր է համարել միջազգային խաղաղապահ գործողություններին Վրաստանի զինծառայողների մասնակցությունը:

«Վրաստանի մասշտաբի որեւէ երկիր Իրաք չի ուղարկել այդքան մեծ խաղաղապահ անձնակազմ: Ներկայումս Իրաքում ծառայում են շուրջ 900 վրաստանցի զինծառայող», - նշել է Օքրուաշվիլին:

Վրաստանի պաշտպանության նախարարը խոսել է նաեւ Սամցխե-Ջավախքի շրջանում «հակավրացական քարոզչության մեջ ներքաշված խմբերի» մասին՝ հայտարարելով, թե կառավարությունը պատրաստ է «չեզոքացնել» դրանք:

«Վրաստանի կառավարությունը չի հաշտվի մեկ այլ անջատողական կենտրոնի ստեղծման գաղափարի հետ եւ կհետեւի, որ ռուսաստանյան ռազմակայանի դուրսբերումից հետո տեղի բոլոր բնակիչները ապահովվեն աշխատատեղերով», - ավելացրել է Օքրուաշվիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG