Մատչելիության հղումներ

Գերհարդ Շրյոդեր. «Թուրքիայի առաջարկը լավն է»


Գերմանիայի կանցլեր Գերհարդ Շրյոդերը ուրբաթ օրը իր աջակցությունն է հայտնել Հայոց ցեղասպանության մեղադրանքներն ուսումնասիրելու համար համատեղ հանձնաժողով ստղծելու Թուրքիայի առաջարկին:


«Թուրքիայի վարչապետի առաջարկը լավն է, եւ պետք է գնալ այդ ուղիով», -ասել է Շրյոդերը թուրքական NTV հեռուստակայանի հարցազրույցում: Միաժամանակ կանցլերը կարծիք է հայտնել, թե կարեւոր է, որպեսզի «ազգը իր անցյալին նայի ինքնաքննադատաբար»:

Շրյոդերը ավելացրել է նաեւ, որ Ցեղասպանության ճանաչման հարցը «երբեք նախապայման չի լինի Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության համար»:

Մայիսի 3-ին Գերմանիայի կանցլերը երկօրյա այցով մեկնելու է Թուրքիա:

Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG