Մատչելիության հղումներ

Հայաստանի արխիվները «վաղուց բաց են ցանկացած ազգի հետազոտողի առջեւ»


Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Համլետ Գասպարյանը, անդրադառնալով արխիվները բացելու հարցում թուրքական կողմի շարունակվող շահարկումները, ուրբաթ օրը հայտարարել է, որ արդեն վաղուց ցանկացած երկրի եւ ցանկացած ազգի հետազոտողի առջեւ բաց հայկական արխիվներից որեւէ թուրք հետազոտող չի օգտվել:

Մեկնաբանելով Հայաստանի նախագահ Քոչարյանի պատասխանը` վարչապետ Էրդողանը մարտահրավեր է նետում Հայաստանին, թե` «Մենք բացում ենք մեր արխիվները, եթե ունեք, դուք էլ ձերը բացեք». «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին ի պատասխան, Համլետ Գասպարյանը այս կապակցությամբ ասել է. - «Եթե կա հարաբերությունները կարգավորելու իրական ցանկություն եւ այդ անելու քաջություն, ապա պատրվակներն ավելորդ են դառնում: Ինչ վերաբերում է մեր արխիվներին, դրանք վաղուց բաց են ցանկացած երկրի եւ ցանկացած ազգի հետազոտողի առջեւ: Մինչեւ հիմա բազմաթիվ օտար գիտնականներ են օգտվել դրանցից, բայց՝ ոչ մեկը թուրք: Եթե նրանք ուզում են, կարող են գալ ու նայել»:

«Պարզապես ուզում ենք մեկ անգամ եւս կրկնել, իրականությունը վաղուց պարզ է բոլորին, մի կողմ դնենք քարոզչությունը, եկեք շիտակ նստենք ու խոսենք», - նաեւ ասել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG