Մատչելիության հղումներ

Հայաստանը եւ Ռուսաստանը համատեղ ոստիկանական գործողություն են իրականացրել


Մոսկվայում լույս տեսնող «Շչիտ ի մեչ» հանդեսը իր վերջին համարում հայտնում է, որ մինչեւ վերջերս երեք պետությունների՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների տարածքում միջազգային հանցավոր խմբավորում էր գործում, որը Երեւանից Մոսկվայով ապօրինաբար աղջիկներ էր տեղափոխում Դուբայ՝ սեքսուալ շահագործման նպատակով:

Ռուսաստանի եւ Հայաստանի ոստիկանները «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալել են խմբավորման երկու անդամների, որոնք արտաքսվել են Հայաստան:

Հանդեսը հայտնում է նաեւ, որ համատեղ ուժերով հաջողվել է ազատել վեց հայ կանանց, ում հանցագործները պատրաստում էին ստրկության:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG