Մատչելիության հղումներ

Անդրանիկ Մարգարյանը պաշտոնական այցով կմեկնի Բելառուս


Մայիսի 2-4-ը Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը, Բելառուսի վարչապետ Սերգեյ Սիդորսկու հրավերով, պաշտոնական այցով կմեկնի Բելառուս:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ պատվիրակության կազմում ընդգրկված են նախարարներ, Ազգային ժողովի պատգամավորներ, գործարարներ:

Այցի շրջանակներում նախատեսված են Հայաստանի վարչապետի հանդիպումները Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, վարչապետ Սերգեյ Սիդորսկու հետ: Հայաստանի կառավարության ղեկավարը ԱՊՀ գործադիր կոմիտեի շենքում կմասնակցի Հայ-բելառուսական գործարար համաժողովին եւ Հայաստանում արտադրվող ապրանքատեսականու ցուցահանդեսի բացմանը:

Այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել մի շարք փաստաթղթեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG