Մատչելիության հղումներ

Թուրքերին հայկական կոնյակ խմել չի թույլատրվում


Անկարայի ինտելեկտուալ իրավունքների դատարանը մերժել է Երեւանի կոնյակի գործարանի հայցն ընդդեմ Թուրքիայի պատենտների ինստիտուտի, որը արգելել է թուրքական շուկա հայկական կոնյակի ներմուծումը:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, դատարանի այդ որոշումը պայմանավորված է նրանով, որ հայկական կոնյակի պիտակի վրա պատկերված է Արարատ լեռը: Դատավորի խոսքերով, դա կարո ղ է «սխալ կարծիք ստեղծել թուրք սպառողների շրջանում, թե Արարատը լեռը գտնվում է Հայաստանում»:

Պատճառներից մեկն էլ Թուրքիայում Ատոմ Էգոյանի «Արարատ» հայտնի ֆիլմի ցուցադրության արգելումն է:

Ըստ տեղեկատվության, Թուրքիայի պատենտների ինստիտուտը «քաջատեղյակ» է , որ հայերը պահանջներ ունեն «Արարատ լեռան ու նրա շրջակայքի նկատմամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG