«Ահաբեկչությունը մնում է գլոբալ վտանգ, որից ոչ մի երկիր ապահովագրված չէ: Չնայած Միացյալ Նահանգներում ներքին անվտանգության ոլորտում շարունակվող բարեփոխումներին, Իրաքում եւ Աֆղանստանում ահաբեկիչների դեմ աշխարհի տարբեր երկրների կողմից մղվող համատեղ պայքարին, միջազգային ահաբեկչությունը 2004 թվականին շարունակում էր լուրջ վտանգ սպառնալ Միացյալ Նահանգներին եւ իր գործընկեր պետություններին», - ասված է աշխարհում միջազգային ահաբեկչության իրավիճակի մասին ԱՄՆ Պետքարտուղարության տարեկան զեկույցում:
Հայաստանին վերաբերող հատվածում նշվում է, որ 2004 թվականին Հայաստանը «շարունակում էր մնալ միջազգային ահաբեկչության դեմ գլոբալ պատերազմի լիարժեք եւ ակտիվ մասնակիցը»:
Զեկույցը, մասնավորապես, հիշեցնում է, որ Հայաստանի սահմանապահ ուժերին հաջողվել էր կանխել 42 գրամ ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ տեղափոխման փորձը. - «Ու թեեւ այդ ռադիոակտիվ նյութերը նախատեսված չէին որեւէ ահաբեկչական կազմակերպության համար, Հայաստանի սահմանապահները ցույց են տվել, որ ի վիճակի են հայտնաբերել եւ կանխել միջուկային նյութերի տեղափոխումը»:
«Բացի այդ, Հայաստանի Կենտրոնական բանկը լիակատար աջակցություն է ցուցաբերել ահաբեկիչների ֆինանսավորման սառեցման եւ ֆինանսական աղբյուրները փակելու հարցում», - ասվում է զեկույցում:
Ադրբեջանի մասին անդրադարձում նշվում է, թե այդ երկիրը նույնպես լայնորեն համագործակցում է ահաբեկչության դեմ ԱՄՆ-ի պայքարին, սակայն Ադրբեջանը շարունակել է ծառայել որպես տարանցիկ ուղի «միջազգային մոջահեդների համար»:
Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այն նույնպես «սահմանափակ չափով օգտագործվել է ահաբեկչական տարանցին փոխադրումների համար», իսկ իշխանություններին «առայժմ չի հաջողվել մշակել հակաահաբեկչական համապարփակ քաղաքականություն»: