Մատչելիության հղումներ

«Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի անվտանգության ապահովման համար լրացուցիչ ուժեր պետք չեն»


«Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի անվտանգության ապահովման համար լրացուցիչ ուժերի ներգրավման կարիք չկա», - չորեքշաբթի օրը հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Աբիդ Շարիֆովը:

«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, Շարիֆովը նշել է, թե Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղի անվտանգության ապահովումը նախագծի մասնակից երեք երկրների՝ Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի պարտականությունն է, եւ յուրաքանչյուր երկրում անվտանգությունն ապահովելու են իրավապահ մարմինների հատուկ խմբերը:

Ադրբեջանի փոխվարչապետը նաեւ հայտնել է, որ Ադրբեջանում խողովակաշարի անվտանգությունն ապահովելու համար ստեղծվել են հատուկ խմբեր, որոնք վարժանքներ են անցել ԱՄՆ-ում, Եվրոպայում եւ այլ երկրներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG