Թուրքական հեղինակավոր «Հյուրիեթ» օրաթերթի երեկվա եւ այսօրվա համարներում տպագրվել են Երիտթուրքերի կառավարություն ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի անձնական արխիվից նյութեր, որոնցում հույժ կարեւոր տվյալներ կան Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիների երկրում բնակվող հայերի մասին:
Ի հայտ եկած տետրը, որից հատվածներ է տպագրել «Հյուրիեթ»-ը, պահել էր Թալեաթի կինը, ով այնուհետեւ այն փոխանցել էր թոռանը: Տետրի բովանդակությունը հրապարակելուց բացի, թերթը հրապարակում է նաեւ դրա էջերի լուսանկարները:
«Այդ տետրակի մեջ ուղղակի Թալեաթ փաշայի ձեռագրով որոշ տվյալներ են արձանագրված», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ստամբուլում լույս տեսնող «Մարմարա» թերթի խմբագիր Ռոբեր Հատտեճյանը՝ առանձնացնելով ընդհանրացումները երեք կարեւոր հարցերի շուրջ: - «Առաջինը Անատոլիայի տարբեր շրջաններից տեղահանված հայերի թիվն է: Երկրորդը որբ մնացած եւ մահմեդականների խմանքին հանձնված հայ երեխաների ցանկն է: Իսկ երրորդը՝ 1914 թվականին օսմանյան շրջանի հայ բնակչության թիվը»:
Հատտեճյանի փոխանցմամբ, Թալեաթի ձեռագրով արձանագրված է, որ Անատոլիայից տեղահանված հայերի ընդհանուր թիվը գրեթե 925 հազար է: Մահմեդական ընտանիքների խնամքին հանձնված հայ որբերի թիվը՝ 6858:
«Երրորդ կարեւոր հատկանշական կետը Թալեաթ փաշայի այս սեւ տետրակի մեջ այն է, որ ինքը ճշտել է, 1914-ի պաշտոնական տվյալների համաձայն, Օսմանյան կայսրության հայ բնակչության թիվը՝ մոտավորապես 1 միլիոն 200 հազար: Բայց ինքը ավելացնում է, որ այս թիվը պակաս կարող է լինել՝ զանազան պատճառներով: Ուրեմն, ասում է Թալեաթը, այս թիվը պետք է ընդունել 1,5 միլիոն»:
Հատտեճյանը ասաց նաեւ, որ պատմաբան Մուրադ Բարդակչին, ով հրապարակել է Թալեաթի տետրը, իր մեկնաբանություններում գրել է, թե հրապարակվող թվերը թուրքերի համար «չափազանցված եւ մի քիչ բարձր կարող են թվալ»:
«Բայց այս ամենահերքելի փաստը պետք է ի նպաստ մեզ գործածենք՝ հերքելու համար Ցեղասպանության հարցում սրանցից շատ ավելի բարձր թվերով մեր դեմ հանդես եկող պատմաբաններին», - թուրք պատմաբանի խոսքերը փոխանցեց Հատտեճյանը՝ ավելացնելով, թե Բարդակչին կոչ է արել թուրք պատմաբաններին այլեւս չպնդել, թե թուրքերը հայերին չեն սպանել, այլ հայերն են իբր թուրքերին սպանել:
«Մի կողմ պետք է թողնել այս էժան մեկնաբանություններն ու քարոզչությունը», - Հատտեճյանի փոխանցմամբ, ասել է թուրք պատմաբանը:
Անդրադառնալով «Հյուրիեթ»-ի հրապարակման արձագանքներին, Հատտեճյանը ասաց, թե հրապարակումը «խոշոր շարժում է» է հարուցել:
«Այս ամենը տակնուվրա է անում մինչեւ այսօր բազմաթիվ թուրք պատմաբանների տեսակետերը: Եվ հենց այդ պատճառով երեկվանից ի վեր «Հյուրիեթ»-ի հրապարակված թվերի դեմ բանավեճ է սկսվել «Սաբահ» թերթի այսօրվա համարում, ուր բազմաթիվ պատմաբաններ զարմանքով են դիմավորում այս թվերը, մինչեւ իսկ հարցականի տակ են առնում Թալեաթի ձեռագիրը», - ասաց Հատտեճյանը: - «Ուրիշ պատմաբաններ էլ, ընդհակառակը, շատ տրամաբանական են գտնում այդ թվերը եւ ասում, որ դրանք կարելի է նույնիսկ ավելացնել»:
Հնչեցնելով իր անձնական կարծիքը հրապարակման վերաբերյալ, Հատտեճյանը հույժ կարեւոր համարեց այն՝ փաստարկելով. - «Այս թվերը որոշ հիմք պիտի կազմեն բոլոր նրանց համար, ովքեր պիտի հետաքրքրվեն, թե որքան հայեր տեղահանվեցին, եւ որքան հայ բնակչություն կար: Մինչեւ բուն վիճելի հարցը՝ թե քանի հայ է սպանվել, պետք է ճշտել, թե քանի հայեր կային Օսմանյան կայսրությունում այդ շրջանում: Ահավասիկ, Թալեաթ փաշան տալիս է այդ հարցի պատասխանը»:
Հրաչ Մելքումյան, Պրահա