Մատչելիության հղումներ

Յուրի Մերզլյակով. «Ֆրանկֆուրտում պարզություն կմտցվի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հարցում»


«Ֆրանկֆուրտից հետո ԵԱՀԿ Մինսկի համանախագահները եվրոպական քաղաքներից մեկում կհանդիպեն Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ», - ադրբեջանական ANS գործակալությանը հայտնել է Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը:

Պատասխանելով հարցին՝ կարո՞ղ են Լոնդոնի եւ Ֆրանկֆուրտի հանդիպումների արդյունքները հանգեցնել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների անձնական հանդիպմանը, Մերզլյակովը ասել է. - «Նախագահները միշտ էլ խոսելու բան ունեն, իսկ մենք՝ համանախագահներս, մեր ասելիքը ունենք նրանց: Հույս ունենք Ֆրանկֆուրտում ստանալ նախագահների հանդիպման հարցի վերջնական պատասխանը»:

Պրահայի գործընթացի շրջանակներում չորեքշաբթի օրը Ֆրանկֆուրտում տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Մամեդյարովը Ֆրանկֆուրտ կմեկնի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննի հետ, որը շաբաթ օրվանից գտնվում է Բաքվում:

Մեկնաբանելով Յուրի Մերզլյակովի հայտարարությունը, Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Համլետ Գասպարյանը ասաց, թե այս պահի դրությամբ արտգործնախարար Օսկանյանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման ժամկետի եւ վայրի մասին պայմանավորվածություն չկա:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG