Մատչելիության հղումներ

Արազ Ազիմով. «Բանակցություններում առանձնացվել է 6 խնդիր»


Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը երեկ հայտնել է ադրբեջանական ATV հեռուստատեսությանը, որ ղարաբաղյան բանակցություններում առանձնացվել է 6 հարց՝ գրավյալ տարածքներից հայկական զորքերի դուրս բերում, փախստականների եւ բռնի տեղահանվածների վերադարձ, հաղորդակցությունների վերականգնում, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածաշրջանային տնտեսական համագործակցության ու բնականոն հարաբերությունների վերականգնում եւ, վերջապես, քաղաքական խնդիրների լուծում:

Ըստ Ազիմովի, այս 6 տարրերն են առանձնացվել «Պրահայի գործընթացի» արդյունքում եւ դրանք ներկայացվելու են կողմերին՝ բարձր մակարդակում քննարկելու համար:

Միաժամանակ Արազ Ազիմովը չի համաձայնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննի այն մտքի հետ, թե Պրահայի գործընթացը երկրորդ փուլ է թեւակոխել:

«Որպեսզի բանակցությունները մտնեն երկրորդ փուլ, արդեն սեղանին պիտի հայտնվի ապագա համաձայնագրի նախագիծը, որի վրա պատրաստ կլինեն աշխատել կողմերը, իսկ նման փաստաթուղթ առայժմ չկա», -ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարարը:

Արազ Ազիմովն այս կապակցությամբ ասել է. - «Ադրբեջանը ոչինչ չի կորցնի, եթե 0սկանյանը ապրիլի 27-ին չհանդիպի մեր արտգործնախարարի հետ: 0սկանյանը վերջերս ընդհանրապես խուսափում է հանդիպումներից: Նման վարքագիծը բացատրվում է նրանով, որ պաշտոնական Երեւանը չի կարողանում հակափաստարկներ գտնել Ադրբեջանի կողմից ներկայացվող տրամաբանական, օբյեկտիվ եւ գործնական առաջարկների դիմաց»:



Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG