Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն հետեւելու է Հարավային Կովկասի երկրների պաշտպանական ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքին


«ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները հետեւելու են Հարավային Կովկասի երկրների պաշտպանության ոլորտներում բարեփոխումների ընթացքին եւ առաջադրված խնդիրների իրականացմանը, նաեւ հանձնարարականներ են տալու այդ ուղղությամբ աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար», - երկուշաբթի օրը Թբիլիսիում հայտարարել է Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, Սիմոնսը նշել է, թե այդ ուղղությամբ նախատեսվում է անցկացնել խորհրդաժողովներ, սեմինարներ եւ վարժանքներ:

Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ի ու Հարավային Կովկասի երկրների միջեւ գործընկերության առաջնահերթությունը ռազմական գերատեսչությունների գործունեության նկատմամբ քաղաքացիական սեկտորի կողմից վերահսկողություն սահմանելն է:

Անդրադառնալով Վրաստանին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը նշել է, թե այդ երկրում ռազմական ոլորտի բարեփոխումների գործընթացը հաջող մեկնարկ է ունեցել, սակայն «լուծելու դեռ շատ հարցեր կան»:

«ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների համար քննադատությունը ինքնանպատակ չէ, այլ կառուցողական համագործակցության ձեւ», - նշել է Ռոբետ Սիմոնսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG