Մատչելիության հղումներ

Ուկրաինայում ոգեկոչում են Չեռնոբիլի աղետի զոհերին


Երեքշաբթի օրը Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւի գիշերային լռությունը խախտել են 19 եկեղեցական զանգերը, որոնք ազդարարում են Չեռնոբիլի աղետից անցած յուրաքանչյուր տարին: Զանգերի ղողանջի ներքո ծաղկեպսակներ են դրվել Չեռնոբիլի զոհերի հուշաքարին:

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, զանգերի ղողանջով ավարտվել է ոգեկոչման պատարագը, որին մասնակցում էին Կիեւի իշխանությունների ներկայացուցիչները, զոհվածների հարազատները, հարյույրավոր մարդիկ: Չեռնոբիլիա աղետի տարելիցը այսօր նշվելու է ողջ Ուկրաինայում:

1986 թվականի ապրիլի 26-ին Չեռնոբիլի ատոմակայանի 4-րդ էներգաբլոկում տեղի ունեցած ջերմային պայթյունների արդյունքում մթնոլորտ էր արտանետվել ռադիոակտիվ նյութերի հսկայական ծավալ:

Աղետի հետեւանքով ռադիոակտիվ աղտոտման էին ենթարկվել 2300 բնակավայրեր՝ շուրջ 50 հազար քառակուսի կիլոմետր տարածքում: Ուկրաինայում Չեռնոբիլի աղետից տուժածների թիվը հասնում է 3 միլիոնի, որոնցից 1միլիոնը երեխաներ են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG