Մատչելիության հղումներ

Իսրայելաբնակ հայերը ոգեկոչել են Ցեղասպանության զոհերի հիշատակը


Երեկ Երուսաղեմի Սուրբ Հակոբ եկեղեցում մատուցվել է հոգեհանգստի պատարագ, ապա տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված երթ, որին մասնակցել է շուրջ հազար հայ:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, սեւազգեստ ցուցարարները պարզել էին Հայաստանի եռագույն դրոշներ ու պաստառներ՝
«Հայերը արդարություն են պահանջում», «Թուրքիան մեղավոր է ցեղասպանության մեջ», «Թուրքիա՝ անցյալդ քեզ հետապնդելու է» կարգախոսերով:

Ցույցի մասնակիցները ծաղկեպսակներ են դրել Եղեռնի զոհերի հուշարձանին: Արարողության ժամանակ աղոթք է ընթերցել Երուսաղեմի պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը:

«90 տարի ժխտվելուց հետո Հայոց ցեղասպանությունը մտավ միջազգային օրակարգ: Թուրքիայի դիրքը շատ երերուն է», - հայտարարել է Երուսաղեմի հայ համայնքի ղեկավար Սերոբ Սահակյանը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG