Մատչելիության հղումներ

«ԵԽԽՎ նստաշրջանում Հայաստանի շուրջ քննարկումների հարցը կպարզվի այսօր»


Ստրասբուրգում երկուշաբթի օրը մեկնարկում է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանը:

Նստաշրջանի նախնական օրակարգում չկա ուղղակիորեն Հայաստանին վերաբերող հարց, սակայն հնարավոր է, որ այն հայտնվի. Վեհաժողովի շուրջ 25 պատգամավորներ դիմել են, որպեսզի օրակարգ մտցվի Հայաստանի Սահմանադրության բարեփոխումների ընթացքը:

Հարցը Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի օրակարգ կարող է մտնել միայն հրատապ ընթացակարգով, ինչի համար անհրաժեշտ է ԵԽԽՎ Բյուրոյի որոշումը, որը կարող է կայացվել այսօր: Օրակարգ հրատապ ընթացակարգով ներկայացված է եւս երեք հարց՝ Եվրամիության սահմանադրական գործընթացի, Կուբայում ԱՄՆ Գուանտանամո ռազմակայանում պահվող գերիների եւ աշխարհի թեժ կետերում լրագրողների աշխատանքի վերաբերյալ:

«Քանի որ կան նաեւ այլ հրատապ հարցեր՝ չի կարելի ասել, թե Հայաստանի Սահմանադրության բարեփոխումների ընթացքի՝ օրակարգում ընդգրկվելը երաշխավորված է: Տեսնենք», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամ Շավարշ Քոչարյանը:


Արմեն Զաքարյան, Ստրասբուրգ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG