Մատչելիության հղումներ

Սան Պաուլոյում հարձակում է տեղի ունեցել Հայոց Ցեղասպանության զոհերի հուշարձանի վրա


Ինչպես տեղեկացնում է Հայոց Ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովը, ապրիլի 23-ին, առավոտյան ժամը երեքի սահմաններում ավազակային հարձակում է կատարվել Բրազիլիայի խոշորագույն քաղաքի՝ Սան Պաուլոյի «Արմենիա» հրապարակին հարող Սանտոս Դյումոնդ փողոցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանի վրա:

Անհայտ անձինք հրազենից կրակ են բացել հուշարձանի ուղղությամբ: Դեպքի վայր ժամանած փորձագետները հաստատել են, որ միջին տրամաչափի հինգ գնդակ դիպել են հուշարձանին:

Սան Պաուլոյում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Աշոտ Եղիազարյանի եւ տեղի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Քերիմյանի հայցով քաղաքային ոստիկանությունը գործի առիթով հետաքննություն է սկսել:

Հյուպատոսության պահանջով նահանգային ռազմական ոստիկանությունը ուժեղացված պահակակետեր է հաստատել հուշարձանի մոտ, ուր այսօր պետք է տեղի ունենան Ցեղասպանության 90-ամյակին նվիրված հիմնական միջոցառումները:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG