Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում ուրբաթ օրը բացվել է նոր հրապարակ, որը կրում է «Հայ ժողովրդի ցեղասպանություն» անվանումը: Հրապարակը գտնվում է քաղաքի խոշոր առեւտրական կենտրոնների թաղամասում, Հռոմի հանգուցյալ պապ Հովհաննես Պողոս Երկրորդի հուշարձանի դիմաց:
Մոնտեվիդեոյի օրենսդիր մարմնի հայ անդամ Րաֆֆի Հունանյանը առաջարկել էր քաղաքի փողոցներից մեկը անվանել «24 ապրիլ 1915», սակայն քաղաքապետը եւ օրենսդիր մարմինը ավելի նպատակահարմար էին գտել հիմնել «Հայ ժողովրդի ցեղասպանություն» հրապարակը:
Բացման արարողությանը ելույթներ են ունեցել Մոնշտեվիդեոյի քաղաքապետ Ադոլֆո Պերես Պիերան, Րաֆֆի Հունանյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Հրապարակում տեղադրվել է հուշաքար հետեւյալ մակագրությամբ. - «Մոնտեվիդեո քաղաքի հարգանքի տուրքը 1,5 միլիոն հայերին, ովքեր զոհ գնացին 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը, որը սկսվել էր 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան Թուրքիայի կառավարության կողմից»:
Հրապարակի բացման արարողությանը ներկա էին հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Ուրուգվայի մայրաքաղաքում, հիշեցնենք, արդեն կար Արմենիա անունը կրող հրապարակ:
Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո