Մատչելիության հղումներ

Պետդուման կոչ է արել միջազգային հանրությանը նշել Հայոց ցեղասպանության 90-ամյակը


Ռուսաստանի Պետդուման այսօր կոչ է արել միջազգային հանրությանը նշել Հայոց ցեղասպանության 90-ամյակը: Հայտարարությունում, որի օգտին քվեարկել են դահլիճում ներկա բոլոր 310 պատգամավորները, նշվում է. - «Պետդուման իր խորին ցավակցությունն է հայտնում եղբայրական հայ ժողովրդին ցեղասպանության 90-ամյակի կապակցությամբ»:

Պատգամավորները իրենց հայտարարության մեջ Հայոց ցեղասպանությունն անվանել են «20-րդ դարի պատմության ամենաողբերգական, ամենադաժան իրադարձություններից մեկը» եւ նշել, որ «անվերապահորեն դատապարտում են ցեղասպանության այդ ակտը»:

Հայտարարության նախագիծը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, Պետդումայի այսօրվա օրակարգում ընդգրկվել էր ԱՊՀ գործերի եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախաձեռնությամբ:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG