Մատչելիության հղումներ

Ադրբեջանը Թուրքիայից պահանջում է չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի դիմաց 150 միլիոն դոլարի պարտքը


Ադրբեջանի փոխվարչապետ Աբիդ Շարիֆովը հինգշաբթի օրը հայտարարել է, թե Ադրբեջանը չի պատրաստվում Թուրքիային վճարել մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց 150 միլիոն դոլարի պարտքը:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ, Շարիֆովը նշել է, թե Ադրբեջանի չի կարող վճակել 1992 թվականից Նախիջեւանին մատակարարված էներգիայի դիմաց պարտքը:

«Մենք հետաքրքրված ենք պարտքի մարմամբ, այդ պատճառով առաջարկում ենք այն դուրս գրել որպես տեխնիկական կորուստներ», - հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետը՝ հույս հայտնելով, թե իրավիճակը բացասական ազդեցություն չի ունենա թուրք-ադրբեջանական հարաբերությունների վրա:

Պարտքերը դուրս գրելու մասին Ադրբեջանի առաջարկին Թուրքիան առայժմ չի արձագանքել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG