Մատչելիության հղումներ

Նախագահներ Շիրակը եւ Քոչարյանը ծաղկեպսակ կդնեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին


Ֆրանսիայի եւ Հայաստանի նախագահներ Ժակ Շիրակը եւ Ռոբերտ Քոչարյանը ուրբաթ օրը ծաղկեպսակ կդնեն Փարիզի Կանադայի հրապարակում գտնվող Կոմիտասի հուշարձանին, որը խորհրդանշում է Հայոց Եղեռնի նահատակների հիշատակը:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, մինչ այդ Ելիսեյան պալատում տեղի կունենա երկու երկրների նախագահների հանդիպումը:

Իսկ հինգշաբթի օրը եռօրյա աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Ժան Լուի Դեբրեի եւ Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեի հետ:

Նախագահի մամլո գրասենյակից հաղորդել են, թե քննարկվել է երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձ է կատարվել 2006 թվականին Ֆրանսիայում Հայաստանի տարի անցկացնելու միջոցառումներին: Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ այդ միջոցառումները լավ հնարավորություն են ֆրանսիացիներին հայկական հարուստ մշակույթը ներկայացնելու համար:

Այցի առաջին օրը՝ ապրիլի 20-ի երեկոյան, Ռոբերտ Քոչարյանը հանդիպել էր նաեւ Շառլ Ազնավուրի հետ: Նախագահը Հայաստան կվերադառնա շաբաթ օրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG