Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանության 90-ամյակը կնշվի Ֆրանսիայի մոտ հինգ տասնյակ քաղաքներում


Այս տարի Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներ են նախատեսված Ֆրանսիայի մոտ հինգ տասնյակ քաղաքներում: Կկազմակերպվեն այցելություններ հուշակոթողներ, եկեղեցիներում կմատուցվեն սգո պատարագներ, կանցկացվեն հուշ-երեկոներ, որոնց կմասնակեն կենտրոնական եւ տեղական իշխանությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ լայն հասարակությունը:

Հայոց Ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողով մամուլի կենտրոնի փոխանցմամբ, Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի գլխավոր միջոցառումները կայանում են Փարիզում:


Այս տարի նույնպես նախատեսված է հանդիսավոր արարողություն Փարիզի կենտրոնական Շառլ դը Գոլ Էտուալ հրապարակում գտնվող Հաղթական կամարի մոտ: Շաբաթ օրը տասնյակ հազարավոր փարիզցիներ եւ հյուրեր, մասնակիորեն փակելով Շանզ-Ելիզե պողոտայի երթեւեկությունը, սգո երթ կկատարեն դեպի դեպի Հաղթական կամար, ուր զետեղված է Անհայտ զինվորի հուշարձանը: Արարողությանը կմասնակեն քաղաքական գործիչներ, պատգամավորներ, սենատորներ, հայտնի անհատներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Ապրիլի 24-ին Փարիզի Աստվածամոր տաճարում մատուցվում է Սգո պատարագ Փարիզի կարդինալ Անդրե Վեն-Տրուայի կողմից՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։ Հոգեհանգստի պատարագ կմատուցվի նաեւ Փարիզի հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։

Ցեղասպանության զոհերի հիշատակի հանդիսավոր արարողություն տեղի կունենա Փարիզի կենտրոնում տեղադրված Կոմիտասի արձանի մոտ, որին կմասնակցեն բազմաթիվ քաղաքական գործիչներ, Ֆրանսիայի հազարավոր քաղաքացիներ։ Այնուհետեւ նախատեսվում է երթ դեպի թուրքական դեսպանություն։

Հայկական երիտասարդական կազմակերպությունները ապրիլի 23-ի երեկոյան սովորաբար կազմակերպում են հսկման գիշեր, որն այս տարի տեղի կունենա Փարիզի նշանավոր Սեն Ժերմեն թաղամասում։


Գրենոբլում ապրիլի 23-ին Ժան-Կռոդ Լորանսենի բեմադրությամբ կներկայացվի ամերիկյան դրամատուրգ Ռիչարդ Կալինոսկիի «ազանը լուսնի վրա» պիեսը՝ նվիրված ցեղասպանությունից մազապուրծ Ամերիկա ընկած երիտասարդ հայ զույգի պատմությանը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG