Մատչելիության հղումներ

Թուրքիան երկարացնում է Միացյալ Նահանգների կողմից Ինջիրլիքի ռազմակայանի օգտագործման ժամկետը


Թուրքիան որոշել է եւս մեկ տարով երկարացնել Ինջիրլիքի ամերիկայն ռազմաօդային կայանի գործունեության ժամկետը: Կայանը օգտագործվում է Իրաքում եւ Աֆղանստանում ամերիկյան եւ կոալիցիոն ուժերի մատակարարման նպատակներով:

«Ռոյթեր» գործակալության փոխանցմամբ, չորեքշաբթի օրը Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլա Գյուլը հայտարարել է, թե որեւէ նոր իրավիճակ չկա, եւ խոսքը գնում է միայն ռազմակայանի օգտագործման ժամկետի երկարացման մասին:

Թուրքիայի արգործնախարարը նաեւ հայնել է, թե շատ շուտով կառավարությունը կկայացնի համապատասխան պաշտոնական որոշում, որը խորհրդարանի հաստատման կարիք չունի:

Ինջիրլիքի ռազմակայանի գործունեության մասին որոշման ժամկետը լրանում է հունիսին, եւ ամերիկյան դիվանագետները բազմիցս իրենց հիասթափությունն են հայտնել, որ Թուրքիան մինչեւ հիմա չի արձագանքել Ինջիրլիքը ընդլայնված կարգով կենտրոն դարձնելու՝ դեռեւս 10 ամիս առաջ Միացյալ Նահանգների կողմից արված առաջարկին:

Ներկայումս գործող համաձայնությունը պարտադրում է ամերիկյան կողմին ամեն անգամ թուլտվություն ստանալ յուրաքանչյուր չվերթի համար: Բացի այդ, Թուրքիան արգելել է Ինջիրլիքի ռազմաօդային կայանը օգտագործել զենք, զինամթերք եւ զինվորականներ տեղափոխելու նպատակով:

Թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածությունը սկսվել է Իրաքում պատերազմ սկսվելուց հետո, երբ Թուրքիան հրաժարվեց իր տարածքը եւ ռազմական ենթակառուցվածքները տրամադրել հակաահաբեկչական կոալիցիային:

Պաշտոնական Անկարան մտավախություն ունի, թե Իրաքի հյուսիսում քրդական անկախ պետության հնարավոր ստեղծումը կարող է անջատողական տրամադրությունների պատճառ դառնալ Թուրքիայում բնակվող քրդերի շրջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG