Մատչելիության հղումներ

Ռումինիայի խորհրդարանը կարող է անդրադառնալ Հայոց ցեղասպանության ճանաչմանը


Ռումինիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի ապրիլի 18-ի նիստում Հայոց ցեղասպանության 90-ամյակի առթիվ հայտարարությամբ հանդես է եկել սենատոր Վարուժան Ոսկանյանը:

Հայոց Ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի մամլո ծառայության փոխանցմամբ, իր ելույթում խորհրդարանականը հանգամանորեն անդրադարձ է կատարել 1915թ. Օսմանյան կայսրությունում իրագործված 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը, դրա արհավիրքներին, գնահատանքով հիշատակել ցեղասպանությունից փրկվածներին նեցուկ կանգնած երկրների, այդ թվում Ռումինիայի դերը:

Վարուժան Ոսկանյանը նաեւ կարծիք է հայտնել, որ ելնելով մարդասիրութան, ժողովրդավարության, միջազգային իրավունքի սկզբունքներից եւ հետեւելով Եվրամիության երկրների խորհրդարանների օրինակին, Ռումինիայի խորհրդարանը նույնպես հարմար կգտնի անդրադառնալու Հայոց ցեղասպանության պաշտոնապես ճանաչմանը:

Ոսկանյանը Ռումինիայի հայոց միության նախագահն է, Սենատի անդամ է ընտրվել ներկայումս իշխող կոալիցիայի մաս կազմող Ազգային ժողովրդավարական կուսակցության կողմից եւ հանդիսանում է Սենատի ֆինանսաբյուջետային մշտական հանձնաժողովի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG