Մատչելիության հղումներ

Վաղվա իրադարձությունները


Տեղի կունենա կառավարության հերթական նիստը:

Կենտրոն եւ Նորք - Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում կշարունակվի Ռուբեն Սահակյանի հայցի լսումը ընդդեմ Ենոք Ազարյանի՝ Փաստաբանների միության նախագահի ընտրության ժամանակ թույլ տրված խախտումների վերաբերյալ:

Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը եւ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնը կներկայացնեն սոցիալական ոլորտի բարեփոխումների ծրագիրը:

Կշարունակվի «Ծանրագույն հանցանք, ծայրագույն մարտահրավեր, մարդու իրավունքները եւ ցեղասպանություն» թեմայով միջազգային համաժողովը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 90-ամյակին:

Հայաստանի տնտեսական դատարանում կքննարկվի դատաիրավական ոլորտի բարեփոխումների ծրագիրը:

Ասուլիս է հրավիրել «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը՝ չորեքշաբթի օրը Սեւան քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի մասնակիցների նկատմամբ գործադրված բռնությունների կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG