Մատչելիության հղումներ

Պաշտոնական Երեւանը «նպատակահարմար չի դիտում» արտգործնախարարների հանդիպումը ներկա փուլում


Հայկական կողմը, արտգործնախարար Վարդան Օսկանյանի խոսքերով, դեռեւս չի ճշտել Ֆրանկֆուրտում արտգործնախարարների մակարդակով հայ-ադրբեջանական հերթական հանդիպմանը մասնակցելու նպատակահարմարության հարցը:

Օսկանյանը նաեւ ասել է, թե «տվյալ փուլում նպատակահարմար չի գտնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների անմիջական հանդիպումները»:

Ադրբեջանի արտգործնախարարությունը, մինչդեռ, միանշանակորեն հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը Ֆրանկֆուրտում «տեղի է ունենալու ապրիլի 27-ին, եւ այդ հանդիպման ընթացքում քննարկվելու է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ընթացքը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG