Այսօր Կիեւում հանդիպել են Ուկրաինայի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարներ Բորիս Տարասյուկն ու Սալոմե Զուրաբիշվիլին:
Հանդիպումից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսում ուկրաինացի նախարարն ասել է, որ Կիեւը պատրաստ է դիտորդներ ուղարկել վրաց-աբխազական հակամարտության գոտի: Ավելին, Տարասյուկի խոսքերով, հարկ եղած դեպքում Ուկրաինան պատրաստ է նաեւ խաղաղապահներ ուղարկել:
«Մենք դրա համար ունենք քաղաքական կամք եւ պատրաստակամություն», - ասել է Ուկրաինայի արտաքին գերատեսչության ղեկավարը:
Զուրաբիշիլին արծարծել է ռուսական երկու ռազմակայանների թեման՝ ասելով, որ հաջորդ շաբաթ ինքը կմեկնի Մոսկվա, որտեղ կքննարկի դրանց փակման հարցը: Նա ասել է, որ իր բանակցությունների հաջողությունից կախված կլինի, թե արդյո՞ք Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին մայիսի 9-ին Մոսկվայում կմասնակցի Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 60-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին:
«Նախագահը վերլուծելու է բանակցությունների արդյունքներն ու որոշելու է, թե որքանով են դրանք բավարար Մոսկվա մեկնելու համար», - ասել է Զուրաբիշվիլին:
Ըստ «Կավկազպրես»-ի, Զուրաբիշվիլն եւ Տարասյուկը քննարկել են նաեւ ՎՈւՈւԱՄ-ն անվանափոխելու եւ այդ կառույցում նոր անդամներ ընդգրկելու հնարավորությունը:
Արմեն Քոլոյան, Պրահա