Մատչելիության հղումներ

«Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների հանդիպումը շարունակում է արդիական մնալ»


«Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների հանդիպումը շարունակում է արդիական մնալ», - երեքշաբթի օրը հայտարարել է Կովկասի մահմեդականների վարչության մամլո խոսնակ Հաջի Ակիֆը:

Ադրբեջանական «525-րդ թերթ»-ի փոխանցմամբ, նոր հանդիպման ժամկետը կախված է Համայն Ռուսիո Պատրիարք Ալեքսի Երկրորդից, որի հովանու ներքո են կայանում Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի եւ Ալլահշուքյուր Փաշազադեի հանդիպումները:

Հանդիպումների նպատակ են հետապնդում, որ հոգեւոր առաջնորդներն աջակցեն իրենց երկրների քաղաքական ղեկավարություններին՝ գտնել ղարաբաղյան կարգավորման ուղիները, ինչպես նաեւ թույլ չտալ, որ հակամարտությունը վերաճի կրոնական խնդրի:

Վերջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդները հանդիպել էին 2004 թվականի մարտին Մոսկվայում: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի եւ Ալլահշուքյուր Փաշազադեի հերթական հանդիպումը պետք է կայանար ընթացիկ տարվա մարտ ամսին, սակայն Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի ծանրաբեռնվածության պատճառով հետաձգվել էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG