Մատչելիության հղումներ

Կոնդոլիզա Ռայսը ժամանել է Մոսկվա


Երեքշաբթի երեկոյան երկօրյա պաշտոնական այցով Ռուսաստան է ժամանել ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը: Սա Միացյալ Նահանգների պետքարտուղարի պաշտոնում Ռայսի առաջին այցն է Մոսկվա:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում քննարկվելու են ռուս-ամերիկյան հարաբերություններին եւ միջազգային քաղաղաքականությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Ռայսի եւ Լավրովի քննարկումների ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվելու է Երկորդ աշխարհամարտում հաղթանակի 60-ամյակի տոնակատարությունների շրջանակներում ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի Մոսկվա կատարելիք այցին:

Ակնկալվում է, որ ԱՄՆ պետքարտուղարը կհանդիպի նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ ելույթով հանդես կգա «Էխո Մոսկվի» ռադիոկայանի ուղիղ եթերում:

Օրվա երկրորդ կեսին Կոնդոլիզա Ռայսը Մոսկվայից կմեկնի Վիլնյուս, որտեղ կկայանա նրա հանդիպումը Բելառուսի ընդդիմության ներկայացուցիչների հետ:

«Ալեքսանդր Լուկաշենկոյի նախագահության օրոք Բելառուսի ինտեգրումը որեւէ կառույցի հնարավոր չէ: Բելառուսի ժողովուրդը արժանի է ավելի լավ ճակատագրի», - ԱՄՆ պետքարտուղարության տարածած տեղեկագրի համաձայն, իրեն ուղեկցող լրագրողներին օդանավում ասել է Կոնդոլիզա Ռայսը:

Մինչդեռ երեքշաբթի օրը ռուսաստանյան լրատվամիջոցների հաղորդել էին, թե հյուրանոցում, ուր պետք է օթեւաներ Կոնդոլիզա Ռայսը, ահազանգ էր ստացվել տեղադրված ռումբի մասին: Ռուսաստանցի իրավապահները «Ռենեսանս Մոսկվա» հյուրանոցում ռումբ չէին հայտնաբերել, իսկ այդ ընթացքում ԱՄՆ պետքարտուղարը եւ նրան ուղեկցող անձինք տեղափոխվել էին Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի «Սպասո հաուս» նստավայր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG