38 հայաստանյան ընկերություններ կմասնակցեն չորեքշաբթի օրը Թբիլիսիում բացվող «Հայաստանն այսօր. Էքսպո 2005» ցուցահանդեսին:
«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, «Լոգոս էքսպո» կենտրոնի ներկայացուցիչ Աննա Թադեւոսյանը հայտնել է, թե ցուցահանդեսում ներկայացված են Հայաստանի տնտեսության բոլոր ճյուղերը՝ սննդամթերքի ու խմիչք արտադրությունը, քիմիական արդյունաբերությունը, ակնագործությունը, զբոսաշրջությունը եւ այլն:
Ցուցահանդեսի նպատակն է զարգացնել հայկական ընկերությունների արտադրանքի արտահանումը Վրաստան, փոխշահավետ երկկողմ համագործակցության հաստատումը, Վրաստանի հայ համայնքի հետ կապերի ամրապնդումը:
«Հայաստանն այսօր. Էքսպո 2005» ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության, արտգործնախարարության եւ Արդյունաբերողների եւ գործարարների միության աջակցությամբ:
Ցուցահանդեսը կտեւի մինչեւ ապրիլի 23-ը: