Մատչելիության հղումներ

Լեհաստանը ընդունել է Հայոց ցեղասպանությունը


Լեհաստանի խորհրդարանը՝ Սեյմը երեքշաբթի օրը ընդունել է Հայոց ցեղասպանությունը: Սեյմը միաձայն ընդունել է հայտարարություն, որով դատապարտում է Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում:

«Ազգ» թերթի փոխանցմամբ, Լեհաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը հայտնել է, թե ընդունված հայտարարության մեջ նշվում է, որ «Սեյմը հարգանքի տուրք է մատուցում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիայում հայ բնակչության նկատմամբ կատարված ցեղասպանության զոհերի հիշատակին»:

Հայտարարության մեջ նշվում է, որ այդ ոճրագործության զոհերի հիշատակը հարգելն ու հանցագործությունը դատապարտելը ողջ մարդկության, պետությունների ու բարի կամքի տեր մարդկանց բարոյական պարտականությունն է:

Նախագիծը մեկ ամիս առաջ երկու ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների կողմից հանձնվել է Սեյմի նախագահին: Նախագիծը նախօրեին կայացած քննարկումներից հետո, երեքշաբթի օրը դրվել է քվեարկության եւ միաձայն ընդունվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG