Մատչելիության հղումներ

«ԵԽԽՎ նստաշրջանում Ադրբեջանի շուրջ քննարկումներ չեն լինելու»


«Ապրիլի 25-ին Ստրասբուրգում մեկնարկող Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի օրակարգում ընդգրկված չէ Ադրբեջանի շուրջ քննարկումների հարցը», - լրագրողներին երկուշաբթի օրը հայտնել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սաիդովը:

Ադրբեջանական «525-րդ թերթ»-ի փոխանցմամբ, նստաշրջանի օրակարգում ընգրկված են ԵԽԽՎ նախագահի եւ Նախարարների կոմիտեի ղեկավարի զեկույցները: Կքննարկվեն «Միգրացիա եւ ինտեգրում. Եվրոպայի համար հնարավորություններն ու պայմանները», «Էներգահամակարգերը եւ շրջակա միջավայրը», «Աշխատավայրում կանանց իրավունքների ոտնահարումը» զեկույցների արդյունքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG