Մատչելիության հղումներ

Էստոնիայի խորհրդարանը կարող է Թուրքիային դիմել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով


Էստոնիայի խորհրդարանում (Սեյմ) երկուշաբթի օրը ընթերցվել է հայ-էստոնական միության պատրաստած կոչը Թուրքիային՝ ճանաչել 1915-1922 թվականներին Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի ցեղասպանությունը:

Բալթյան լրատվական ծառայության փոխանցմամբ, կոչը հրապարակել է Սեյմի Էստոնիա-Հայաստան միջխորհրդարանական խմբի ղեկավար Թոյվո Թութսենը:

«Նախկինում գործած մեղքը ճանաչելը եւ զղջալը պետք է լինի առաջին քայլը՝ Եվրամիությանը անդամակցելու Թուրքիայի ճանապահին», - նշվում է դիմումի մեջ:

Տալլինի հայկական եկեղեցու քահանան հայտնել է, թե ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կմատուցվի պատարագ, որից հետո կլինի երթ դեպի Տարտու Մաանտե հուշաքարը: Իսկ երեկոյան համերգ կկազմակերպվի Տալլինի եկեղեցիներից մեկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG