Մատչելիության հղումներ

Թուրքիայում հրապարակվել է «հայերի կազմակերպած ջարդերի զոհերի ցանկը»


Փորձելով հակազդել 1915-1922 թվականներին Օսմանյան կայսրությունում իրականացված «հայերի ցեղասպանության մեղադրանքներին», Թուրքիան ձեռնարկել է քարոզչական նոր քայլ:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, կիրակի օրը Թուրքիայի պետական պահոցը հրապարակել է 1910-1922 «Թուրքիայում հայերի կողմից սպանված թուրքերի ցուցակը»: Ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում «հայերի զոհն են դարձել 523 հազար 995 թուրքեր»:

«Հայերը որոշ շրջաններում (Արեւելյան Անատոլիայում) մեծամասնություն կազմելու նպատակով պարբերաբար իրականացնում էին մահմեդական բնակչության զանգվածային սպանդ», - «Հյուրիեթ» թերթի երկուշաբթի օրը հարցազրույցում երկուշաբթի օրը հայտարարել է Սարինայը:

Անցած ամիս Թուրքիայի վարչապետ Էրդողանն էր կոչ էր արել ստեղծել հայ-թուրքական համատեղ հանձնաժողով՝ ցեղասպանության փաստը ուսումնասիրելու նպատակով: Հայաստանի իշխանությունները մերժել էին այն՝ փաստարկելով, թե նման առաջարկի ընդունումն իսկ կնշանակեր կասկածի տակ առնել ցեղասպանության փաստը: Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլա Գյուլը անցած շաբաթ կրկին հնչեցրել էր այդ առաջարկը:

Երկուշաբթի օրը վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մերժել է արդեն երկրորդ անգամ հնչեցված առաջարկը:

«Եթե հանձնաժողով է ստեղծվում, որպեսզի մենք ուղղակի հաստատենք, որ ցեղասպանություն եղել է, ես դրան դեմ եմ», - լրագրողներին ասել է Անդրանիկ Մարգարյանը: - «Վերահաստատելու խնդիր եւ չեմ տեսնում: Ես ինքս Ցեղասպանության զոհերից մեկի ժառանգն եմ, բայց այսօր Հայաստանի Հանրապետություն կան բազմաթիվ մարդիկ, ովքեր անմիջականորեն են զգացել այդ դա, այլ ոչ թե գրքերից են կարդացել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG