Հասարակածային Գվինեայի իշխանությունները կտրականապես հերքել են, թե բանտարկյալները՝ այդ թվում 6 հայ օդաչուները, վատ պայմաններում են գտնվում:
Երեկ Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հաղորդել էր, որ հայ օդաչուներին, որոնք երկարատեւ ազատազրկման էին դատապարտվել պետական հեղաշրջման փորձի մեղադրանքով, սպառնում է սովամահություն, քանի որ բանտի ղեկավարությունը կրճատել է նրանց օրապահիկը:
«Բանտարկյալները հյուծված են խոշտանգումներից եւ խրոնիկական հիվանդություններից», - հայտնել էր կազմակերպությունը:
Հասարակածային Գվինեայի նախագահի հատուկ խորհրդական Միգուել Միֆումուն ասել է, որ բանտարկյալները բավարար սնունդ են ստանում, իսկ Amnesty International-ը «պարզապես ճնշում է գործադրում երկրի իշխանությունների վրա, որպեսզի դատապարտվածներն ազատ արձակվեն»:
«Թող գան եւ տեսնեն իրականությունը, ինչպես դա արել է Կարմիր խաչը», - խորհուրդ է տվել պաշտոնյան:
Արմեն Դուլյան, Պրահա